Ամառը հայտնիները իրենց հանգիստը նախընտրում են անցկացնել ծովափերին: 41-ամյա դերասանուի Քեմերոն Դիասը, որը տարված է իր նոր ընկերջ՝ 35-ամյա ռոքեր Բենջի Մեդենի հետ սիրային հարաբերություններով, արդեն երկրորդ անգամ է գնացել Սարդինիա կղզի հանգստանալու Բենջիի հետ՝ գրում է super.ru-ն:
Զույգը հանգստանում է շքեղ զբոսանավի վրա՝ պարբերաբար այն փոխելով մոտորանավակի հետ:
Հոլիվուդյան դերասանուհին թույլատրում է ընկերոջը գլխավորը լինել իրենց հարաբերություններում: Երաժիշտը կայացնում է բոլոր որոշումները կապիտանի հետ, իսկ Դիասը հիանում է գեղատեսիլ վայրերով: Ինչ վերաբերում է Քեմերոնին, ապա նա չի դադարում ժպտալ Բենջիի ներկայությամբ ու նրանից չի հեռացնում հայացքը:
Նա անընդհատ փոխում է լողազգեստը, որոնք այդքան էլ չեն թաքցնում նրա կազմվածքի թերությունները՝ գիրացած որովայնը, մեջքի բացակայությունն ու թոռոմած ազդրերը:









































