Դեկտեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում հաղթած պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.
Հարգելի Ավանի և Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածի համաքաղաքացիներ,
Շնորհակալ եմ սույն թվականի դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններին Ձեր մասնակցության համար, ինչպես նաև այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին և իրենց քվեն տվեցին իմ օգտին: Նման հաղթանակը պարտավորեցնող է:
Վստահ եմ, որ միայն միասին կարող ենք կյանքի կոչել այն բոլոր համարձակ մտքերը, որոնք բարձրաձայնվել են իմ նախընտրական արշավի ընթացքում:







































