«Գահերի խաղը» սերիալի նոր սեզոնում, որը HBO հեռուստաալիքի եթերով կցուցադրվի 2015-ին, կխաղան 9 նոր դերասաններ՝ հայտնում է Associated Press-ը:
Նոր դերակատարների անունները հայտարարվել են Սան Դիեգոյի Comic-Con փառատոնում:
Դերասանների թվում են Ալեքսանդեր Սիդիգը, որը կմարմնավորի Դորան Մարտոլին, Թոբի Սեբաստիանը (Տրիստան Մարտել) ու Դոբի Օպարեյը (Արեո Խոտահա):
Նիմերիա Սենդի դերը կմարմնավորի Ջեսիկա Հենվիկը, Տիենա Սենդինը՝ Լորենտի Սելլերսը, իսկ Օբարա Սենդինը՝ Կիշա Քասլ-Հյուզը:











































