Ամերիկյան MasterCard ընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով արձանագրել է շահույթի 14,6%-անոց աճ` $518 մլն, կամ $3,94` մեկ բաժնետոմսի համար: Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում ընկերությունն աշխատել է $452 մլն: Ընկերության հասույթն այս տարվա նույն ժամանակահատվածում կազմել է $1,43 մլդ կամ 5,1%: Մեկ տարի առաջ երրորդ եռամսյակում այդ թիվը կազմում էր $1,36 մլրդ:
Ընկերության քարտերով իրականացվող գործարքների թիվն էլ է աճել 0,6%-ով` մինչեւ $5,8 մլրդ գործարք: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ հաճախորդների ձեռքում կար 1,6 մլրդ քարտ: Այս մասին հաղորդում է RBC-ն: