Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը, ում տրանսֆերային իրավունքներն ամենամեծ արժեքներից մեկն ունեն ֆուտբոլում, պաշտոնապես ներկայացրել է իր տարբերանշանը, որն էլ ավելի կառանձնացնի ֆուտբոլիստին մյուսներից:
Տարբերանշանը մշակվել է գովազդային գործակալության կողմից, որի պատրաստման համար գործածվել են Նեյմարի անվան առաջին տառն ու խաղային համարը՝ 11-ը:










































