Արգենտինացի մասնագետ Խոսե Պեկերմանը լքել է Կոլումբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը:
Պեկերմանը Կոլումբիայի ընտրանին գլխավորում էր 2012 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը հասավ աշխարհի առաջնության 1/4 –րդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց Բրազիլիայի ազգային թիմին:
Հուլիս ամսվա սկզբին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը փորձել էր համոզել արգենտինացի մասնագետին, որ նա փոխի իր որոշումը, սակայն Պեկերմանը, այնուամենայնիվ, որոշել է հեռանալ հավաքականից:









































