Հարվարդ-Սմիթսոնովի կենտրոնի աստղաֆիզիկոսները մտադիր են այլմոլորակային քաղաքակրթություններ որոնել նրանց գործունեության հետևանքով մնացած աղբի հետքերով: Այս մասին հայտնում է Kursk-ը:
Հետազոտողները կարծում են, որ իրենց կհաջողվի մտածված կենսակերպի արգասիքներ գտնել արդյունաբերական աղբի, օրինակ՝ քլորֆտորածխաջրածինների հետքերով: Շուտով Hubble-ին պետք է փոխարինի Ջեյմս Ուեբի աստղադիտակը, որը կկարողանա ուսումնասիրել քլորֆտորածխաջրածինների բաղադրությունն արտամոլորակային մթնոլորտներում:
Այս մոտեցումն արմատապես տարբերվում է կյանքի հետքերի որոնման մեթոդներից, որոնք հիմնված են ջրի և մեթանի հայտնաբերման վրա:
Հետազոտողներն այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման տարբեր ռազմավարություններ են մշակել: Այսպես, ամերիկացի աստղաֆիզիկոսները վստահ են, որ զարգացած այլմոլորակայինները կարող էին իրենց մոլորակի վրա ստեղծել պայմաններ, որոնց պատճառով երկրայինի նման ջերմոցային էֆեկտ է ստացվել:






































