Հունական «Օլիմպիակոս»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հանդես է գալիս International Champions Cup ընկերական մրցաշարին:
Հունական ակումբը մրցաշարի շրջանակներում ուժերն է չափել «Միլան»-ի հետ ու հաղթել 3:0 հաշվով: 76-րդ րոպեն Ղազարյանը դուրս է եկել փոխարինման: Գփած գնդակներով աչքի են ընկել Ալեխանդրո Դոմինգեսը, Դիմիտրիս Դիամանտակոսն ու Անդրեաս Բուխալակիսը:
Մրցաշարին մասնակցեն նաև «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Ինտեր»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ռոմա»-ն ու «Ռեալ»-ը:







































