Կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն հայտնել է, որ անտարբեր է գերմանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի նկատմամբ, որոնց համաձայն` 2012 թվականի մրցաշրջանի վերջին փուլում ավտոարշավորդն արգելված միջոցների է դիմել:
«Անկեղծ ասած, ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, թե ինչ են մտածում իմ մասին: Ես գիտեմ, որ երկրպագուներս և առհասարակ մարդիկ, ովքեր ճանաչում են, գրկում են ինձ, երբ պատահաբար հանդիպում են փողոցում: Ինձ համար կարևորն այն է, որ Ferrari-ի 1200 աշխատակիցներ ինձ ծափողջույններ են հղել:
Ես չունեմ այնքան տիտղոս, որքան Ֆանխիոն կամ Շումախերը, սակայն ես լավագույններից մեկն եմ»,- նշել է Ալոնսոն:






































