Երկուշաբթի Հունաստանի իշխանությունները հայտարարել են երկրի պարտքի հետգնման պայմանները՝ առաջարկելով ներդրողներից ձեռք բերել 10 մլրդ եվրոյի չափով արժեթղթեր: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Հետգնմանը ենթակա են 2023-42 թվականների մարման ժամկետներով արժեթղթերը:
Մինչև 2023 թվականը մարման ժամկետով պարտատոմսերի գնման նվազագույն արժեքը սահմանվել է նոմինալ արժեքի 38.1 տոկոսի մակարդակը, իսկ առավելագույնը՝ նոմինալ արժեքի 40.1 տոկոսի մակարդակը: Մինչև 2042 թվականը մարման ժամկետով պարտատոմսերի համար նոմինալ արժեքի նվազագույն և առավելագույն մակարդակները կազմում են համապատասխանաբար` 30.2 և 32.2 տոկոս:
Պարտքի հետգնման պայմանները, որոնք առաջարկվել են ներդրողներին, գործում են մինչև դեկտեմբերի 7-ը:
Եվրոգոտու ֆինանսների նախարարները այսօր վերջին 4 ամսում 4-րդ հանդիպումը կանցկացնեն՝ քննարկելու պարտքի հետգնման Հունաստանի առաջարկը:









































