Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Սերժ Սարգսյանը վախեցավ զենքից. «Լրագիր»

Լրագիրը գրում է․ 

Հանրային խորհրդի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զինելու գաղափարին: Նա ասել է, որ ովքեր ընդունակ են զենք բռնել՝ կարող են ծառայել Զինված ուժերում:

Սերժ Սարգսյանը ճիշտ է՝ եթե կա բանակ, ապա զենք բռնողը պետք է ծառայի այնտեղ, նրա համար պետք է ստեղծվեն բոլոր պայմանները:

Հատկապես նախկին ազատամարտիկների պարագայում ճիշտ կլիներ ստեղծել այնպիսի պայմաններ, որ թե նրանց սոցիալական հարցերը լուծվեին, թե իրենց փորձը փոխանցեին անփորձ պատանիներին, ովքեր այսօր սահման են պահում:

Սակայն, ազատամարտիկների սոցիալական պայմանների համար պայքարող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ներկայում բանտում է, կասկածելի մեղադրանքով:

Օրերս «ախրաննիկների» ոհմակը կնոջ ու դստեր աչքի առաջ ծեծելով սպանել է ազատամարտիկ Վարդան Թումանյանին: Հեռանալիս էլ ականատեսներին սպառնացել են, որ ով վկայություն տա՝ վատ կլինի: Պետք չէ կասկածել, որ այդ «ախրաննիկներին» տարբեր պատճառաբանություններով ազատ կարձակեն շուտով, կամ էլ որոշ ժամանակ անց, մանավանդ որ, ըստ մամուլի հրապարակումների, նրանք կապված են ինչ որ դատախազների հետ:

Երևանում և Հայաստանի տարբեր բնակավայրերում շարունակվում են նման հանցագործությունները, հաճախ՝ զենքի կիրառմամբ: Երեկ օրինակ Գյումրիում սպանվել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի տնօրենի եղբայրը: Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին մարդ է դանակահարել և մինչ օրս «հետախուզվում» է, թեև պարզ է, որ նա երևի իր հորեղբոր տանն է և սպասում է մինչև գործերը «դզեն»:

Օրինակները բազմաթիվ են, գրեթե ամեն օր հայկական մամուլում նման կարգի տեղեկություններ են հայտնվում, բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորների «կատարմամբ»:

Սերժ Սարգսյանը տեսականորեն ճիշտ է, սակայն գործնականում նա ճիշտ կլիներ, եթե Հայաստանում լիներ արդարադատություն և լիներ կառավարման այլ փիլիսոփայություն՝ օրենքի առջև բոլորի հավասարության հիմքով, եթե բոլորը լինեին իրենց իսկական տեղում:

Սակայն հայկական իրականությունը լիովին այլ է՝ արդարադատության համակարգը քրեականացված է, որտեղ գործում են քրեական «օրենքները», հովանավորչությունը և այլ արատավոր երևույթներ: Այս համակարգը քաղաքացիների դեմ ուղղված պատժիչ գործիք է, որն ապահովում է իշխանության ամենաթողությունն ու գործողությունների ազատությունը:

Նման պայմաններում, երբ օրենքը չի գործում, միակ տրամաբանական ելքը ոչ միայն սահմանամերձ շրջանների, այլև Հայաստանի ողջ բնակչությանը զինելն է: Հայաստանի քաղաքացին պաշտպանված չէ, եթե չասենք ավելին՝ նրա կյանքը վտանգված է ամեն քայլափոխի: Հայրենիքի ազատության ու արժանապատվության համար կռված, ադրբեջանցիների թվային գերակշռությունից աչք չթարթած ազատամարտիկին կարող են փողոցում ծեծել ու սպանել ինչ որ պիթեկանտրոպներ, Թոխմախի Մհերի ավագանի որդին կարող է օրը ցերեկով մարդ դանակահարել, և այսպես շարունակ:

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում