Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը և վաղը չէ մյուս օրը Թեհրանը փակվելու է: Այս մասին հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մորթազ Թամադդոնը: Վերջինիս խոսքերով՝ դա կապված է մայրաքաղաքի օդի աղտոտվածության բարձր մակարդակի հետ.
«Երկու օրով փակվելու են պետական հիմնարկները, ուսումնական հաստատությունները: Մենք բնակիչներին կոչ ենք արել հրաժարվել անձնական տրանսպորտի գործածումից և օգտվել հանրային տրանսպորտից»:










































