Նորվեգիայում 2 ընկեր, որոշելով փորձարկել կենդանիներին գրավող ձայների նոր հավելվածը, մի ակնթարթում զրկվել են ճանապարհային գաջեթից և նույնիսկ հաղորդագրություն ստացել: Այս մասին հայտնում է lifenews.ru կայքը:
16-ամյա Բյորկեին թալանել է աղվեսը՝ տղային զրկելով ժամանակակից սմարթֆոնից, որի հնարավորությունն է նա փորձարկել ընկերոջ հետ:
Ընկերները բեռնել են հատուկ ծրագիր, որն արձակել է անտառի վայրի բնակիչներին գրավող ձայներ:
Գաջեթն անխափան է գործել` մինչև որ Բյորկեի տանը հայտնվել է փոքրիկ աղվես: Վերջինս գողացել է բջջային սարքը և հեռացել դեռահասների հիացական բացականչությունների ներքո:
Բյորկեն որոշել է զանգել իր համարին՝ հուսալով, որ կենդանին այն կգցի ճանապարհին և անցորդներից ինչ-որ մեկը կվերցնի, սակայն լսել է ինչ-որ աղմուկ. հավանաբար աղվեսը սեղմել է զանգ ընդունելու կոճակը:
Զանգից անմիջապես հետո անընթեռնելի հաղորդագրություն է ստացվել Բյորկեի ընկերոջ համարին:








































