Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի F-15 կործանիչը անցած գիշեր ուսումնամարզական թռիչք իրականացնելիս Պարսից ծոցն է ընկել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարությունում ասվում է, որ կործանված ինքնաթիռը «Աբդուլազիզ թագավոր» ավիաբազայից թռչել է երկրի արևելք: Օդաչուն ռազմաօդային ուժերի լեյտենանտ Ֆահդ բին Ֆալիհ Ալ-Մասարիրն էր: Օդաչուի ճակատագրի մասին տեղեկություններ չկան: Նրան հայտնաբերելու համար որոնողական աշխատանքներ են կատարվում:
Սաուդյան Արաբիայի ռազմական ավիացիան կազմված է ամերիկյան և բրիտանական արտադրության ինքնաթիռներից: Միայն 2011 թվականին Էր-Ռիադը հայտարարել է շուրջ 30 մլրդ դոլարով 84 F-15 կործանիչներ գնելու մասին:











































