Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի «Աթաթուրքի անվան» օդանավակայանում: Այդ կապակցությամբ դեռևս այսօր առավոտյան անվտանգության լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել օդանավակայանում:
Պլանավորված է, որ Պուտինը մասնակցելու է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այդ հանդիպումներում քննարկման հիմնական թեման հանդիսանալու են Սիրիայի հարցը և երկկողմանի տնտեսական հարաբերությունների հարցը:









































