Երկուշաբթի եգիպտական EgyptAir ավիաընկերությունը վերսկսում է Դամասկոս և Հալեպ իրականացվող չվերթները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ավւաընկերության ղեկավար Ռոշդի Զաքարիային:
Զաքարիան հայտարարել է, որ նման որոշում կայացվել է Դամասկոսում Եգիպտոսի դեսպանատան և Սիրիայում EgyptAir-ի գրասենյակի հետ խորհրդակցելուց հետո: Նրա խոսքերով՝ ավիաընկերություը համոզվել է, որ Սիրիայում իրավիճակն այժմ կայուն է, հատկապես Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններ տանող ճանապարհներին:
Ավելի վաղ հայտնվում էր, թե Դամասկոսի մոտ ընթացող մարտերի պատճառով փակվել է օդանավակայան տանող ճանապարհը: Դրանից հետո Emirates Airlines и EgyptAir ավիաընկերությունները հաղորդել էին, որ հետաձգում են Սիրիա իրականացվող թռիչքները:











































