Հյուսիսային Իռլանդիայում շինարարները «կրաննոգ» (ջրի վրա փայտե հիմքերի վրա կառուցված տուն) են հայտնաբերել: Միջնադարյան կացարանը հայտնաբերվել է Ֆերմանա պատմական կոմսությունում: 10 հազար տարի առաջ Շոտլանդիայում կառուցված տների նմանվող կացարանը հայտնաբերվել է ճանապարհի շինաշխատանքների ժամանակ: Հայտնի է, որ «կրաննոգների» կառուցումը տարածված է եղել Իռլանդիայում և Շոտլանդիայում մեր թվարկությունից դեռ մի քանի հազար տարի առաջ, սակայն հնագետների խոսքով՝ հայտնաբերված կացարանը բնակեցված է եղել մ.թ. VI-XVI դարերի միջակայքում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հնագետները հայտնագործության վայրից դուրս են բերել երկաթից և բրոնզից պատրաստված զարդեր, ոսկրից և եղնիկի եղջյուրներից պատրաստված սանրեր, հերակալներ, կաշվե կոշիկ, փայտե սպասք, ինչպես նաև նավի բեկորներ: Գիտնականները ընդերքից դուրս են բերել նաև արտասովոր փայտե իրեր, որոնք շախմատի ֆիգուրներ են հիշեցնում:
Մասնագետները իրենց հայտնաբերած իրերը թվագրում են 900 թվականով: Պեղումները ընթացքի մեջ են, չի բացառվում, որ կհայտնաբերվեն նոր իրեր: Պեղումները արդեն 6 ամիս է` շարունակվում են:














































