Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Անկարայում գտնվող Չանքայա նախագահական նստավայրը պատկանում է հայ ընտանիքի: Պետությունը տվյալ տարածքը հայերից խլել է 1919 թվականին: Տվյալ տարածքը հանդիսացել է Քասափյան ընտանիքի սեփականությունը: 1915 թվականի իրադարձությունների ժամանակ Քասափյանների ընտանիքն Անկարայից տեղափոխվել է Ստամբուլ:
Ավելի վաղ թուրքական թերթը հայտնել էր, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին այդ առանձնատունը նվիրել են Անկարայի բնակիչները, ուր և բազում տարիներ անցկացրել է Աթաթուրքը: Սակայն պարզվել է, որ տվյալ տարածքի իրական սեփականատերը Քասափյան ընտանիքն է: