Հոլիվուդյան Universal Studios կինոընկերությունը հայց է ներկայացրել մեծահասակների համար ֆիլմեր արտադրող Smash Pictures կինոստուդիայի դեմ: BBC-ի փոխանցմամբ` հայցը կապված է հեղինակային իրավունքների խախտման հետ:
Կինոընկերությունը կարծում է, որ պոռնոստուդիան առանց թույլտվության օգտագործել է բրիտանացի գրող Է.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» ամբողջ աշխարհում բեսթսելլեր դարձած ֆիլմի երկխոսությունները, կերպարներին, իրադարձություններն ու ոճը:
Universal-ն ավելի վաղ ձեռք էր բերել գրքի մոտիվներով եռագրություն նկարահանելու իրավունքը և կարծում է, որ «տեղի է ունեցել իսկական գողություն»:
Universal Studios-ից բացի` հայց է ներկայացրել նաև James’ British company ընկերությունը, որին են պատկանում գրքի հեղինակային իրավունքները:
Պոռնոստուդիան դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Universal-ը գրքի էկրանավորումը ձեռք էր բերել 5 մլն դոլարով` 2012թ. մայիսին:









































