Sunday, 21 06 2026
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարգևատրվել են 300 մանկավարժներ և 50 գիտնականներ

Չափազանց կարևոր է հոգատար լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մտավոր ներուժը ներդնում են նոր մտավոր ներուժ ձևավորելու համար: Ահա հիմնական այս հավատամքով դեկտեմբերի 2-ին կյանքի կոչվեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական նախաձեռնությունը, որի ժամանակ 100 հազարական դրամով պարգևատրվեցին մարզի բոլոր դպրոցները ներկայացնող 300 մանկավարժներ, ինչպես նաև մարզում աշխատող և ստեղծագործող 50 երիտասարդ գիտնականները:

Վանաձորում տեղի ունեցած միջոցառումն անցել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մասնակցությամբ և օրհնությամբ:

«Մեր ինքնությունը, մեր տեսակը պահելու ու պահպանելու համար, մեր մշակույթն իր առանձնահատկություններով աշխարհին ներկայացնելու համար պիտի կրթյալ սերունդներ պատրաստենք, աջակցենք գիտությանը, կրթությանը, ինչի ականատեսն ենք Կարեն և Սամվել Կարապետյան եղբայրների կողմից»,-նշել է Սրբազանը` հավելելով. «Կարող ես աշխարհն էլ ունենալ որպես քո սեփականություն, բայց մարդ շահել, գիտություն, մշակույթ շահել, արվեստ շահել, մտավորականին, մանկավարժին, գիտնականին մեծարել` ամեն մարդու բան չէ»:

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշել է, որ այս նախաձեռնությամբ Կարապետյանների ընտանիքը մի կողմից գնահատում է փորձ ու վաստակ ունեցող մանկավարժների աշխատանքը, մյուս կողմից խրախուսվում են երիտասարդ մանկավարժները, ովքեր նոր են ոտք դնում մանկավարժության դժվարին ուղին, բայց կարճ ժամանակահատվածում հասցրել են դրսևորել իրենց, և վերջապես երիտասարդ գիտնականները, ովքեր մնացել են հայրենի մարզում ու իրենց գիտելիքներն ի նպաստ են բերում մարզի մտավոր ներուժի զարգացմանը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը բարձր է գնահատել Լոռու մարզպետարանի և «Լոռու երիտասարդ սերունդ» հ/կ ներգրավվածությունը` կազմակերպչական աշխատանքների առումով նման միջոցառումները Լոռու մարզում բարձր մակարդակով իրականացնելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում