Մի քանի օր չդադարող անձրևների պատճառով Հյուսիսային Կալիֆոռնիայում ափերից դուրս են եկել Նապա ու Ռաշն-ռիվեր (Ռուսական) գետերը: Ջրհեղեղի պատճառով ավելի քան 5000 մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Ենթադրվում է, որ մոտ օրերս ջրհեղեղը կհասնի Գերնվիլ ու Տրակի քաղաքներ: Այժմ փրկարարներն ու քաղաքի բնակիչները պատրաստվում են ջրին դիմագրավելուն, իսկ 16 հազար մարդ պատրաստ է տեղահանման: 2005-2006 թթ այս 2 գետերը մեկ անգամ արդեն դուրս էին եկել ափերից՝ ոչնչացնելով հազարավոր տներ:










































