Ռեփեր Սնուփ Դոգը պատմել է, որ մարիխուանա է ծխել Սպիտակ տան լոգասենյակում՝ հայտնում է Huffingtonpost-ը:
Double G News Network ծրագրի ընթացքում հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը հարցրել է՝ արդյոք Սնուփ Դոգը ծխե՞լ է Սպիտակ տանը: Ռեփերը դրական պատասխան է տվել: Նա պատմել է, որ դա արել է զուգարանում, այլ ոչ հենց Սպիտակ տանը: Դա եղել է անցած տարի, երբ երգիչը Սպիտակ տանն է եղել որպես Քենեդիի անվան 36-րդ մրցանակաբաշխության հյուր:











































