Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը Հայաստանի քաղաքացի, ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով կլսի կողմերին:
Ինչպես սպասվում է՝ եզրափակիչ խոսքով հանդես կգան ամբաստանյալի փաստաբանները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հարությունյանին կտրվի վերջին խոսքի հնարավորություն, որից հետո դատարանը վճռի կայացման համար կհեռանա խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է անցած տարվա հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում 18 մարդկանց կյանք խլած ավտովթարի համար:








































