Նախկին սիրեցյալների՝ Քիմ Քարդաշյանի և Քրիս Համֆրիսի միջև վաղուց արդեն չկա ջերմություն և անկեղծ զգացմունքներ: Զույգի հարաբերությունները վաղուց են ավարտվել, սակայն միայն այժմ հայտնի դարձավ, որ մոդելի նախկին սիրեցյալը պահանջում է վերադարձնել նշանադրության մատանին: Հարկ է նշել, որ Քրիսը պահանջում է վերադարձնել ոչ թե ինչ-որ սովորական մատանի, այլ մի քանի միլիոն արժողությամբ թանկարժեք մատանին: Բնականաբար, Քիմը չի պատրաստվում դա անել:
Ադամանդե մատանին այնքան է դուր եկել աստղին, որ նա հաստատ կպայքարի դրա սեփականատերը մնալու համար: Իսկ Քրիսն իր հերթին պնդում է, որ մոդելի հետ իր հարաբերությունները խաբեություն են եղել, իրենք երբեք միմյանց չեն սիրել, իսկ ամուսնությունը Քիմին անհրաժեշտ էր ինքնագովազդի համար:
Այս պահին երկու կողմի փաստաբանները փորձում են հարթել խնդիրը: Քիմն արդեն նոր ընկեր ունի, ով նրան թանկարժեք նվերներ է տալիս: Քիմը ոչ մի զգացմունք չունի իր նախկին ամուսնու նկատմամբ, և այդ հարաբերությունները սխալմունք է համարում: Ակնհայտ է, որ ադամանդե մատանու համար պայքարը միակ բանն է, որ կապում է նրանց:









































