Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել «Ռուսաստանի նկատմամբ զգալի տնտեսական պատժամիջոցներ սահմանել»: Մերկելի խոսքերով` «դա պետք է անել հնարավորինս արագ», գրում է BBC-ն:
Կանցլերը, սակայն, չի աջակցում Ռուսաստանից 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը խլելու գաղափարին:
«Քանի որ Ռուսաստանը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել ինքնաթիռի կործանման հետաքննության հարցում, կանցլերը կարծում է, որ պետք է արագ որոշում ընդունել»,- ասել է Մերկելի պաշտոնական ներկայացուցիչը:








































