Կան մարդիկ, ովքեր ձեռքերով են նկարում, կան այնպիսիները, ովքեր հենց ձեռքերի վրա են նկարում, իսկ կան նաև այնպիսի նկարիչներ, ովքեր ոտքերով են նկարում:
Նկարիչ Սայմոն Բեքի Facebook-յան պաշտոնական էջում ամեն անգամ ձմեռը պատկերող նորանոր հեղինակային լուսանկարներ են հայտնվում:
Դրանց գաղտնիքն այն է, որ նկարիչը ոտքերով է աշխատում։ Նա հատուկ ձնագնացներ է հագնում, իսկ թեման Les Arcs դահուկային բազայի ձնածածկ տարածքն է, որը տեղակայված է Մոնբլան լեռան մոտ:
Հետաքրքրական է, որ «ձնային գեղանկարչությամբ» Սայմոն Բեքը սկսել է զբաղվել դահուկային սպորտով զբաղվելու ժամանակ ստացած լուրջ վնասվածքներից հետո: Նա կարողանում է սովորական զբոսանքը իսկական արվեստի վերածել: Դրան ընդունակ է միայն աշխարհի, ինքն իր և արվեստի հետ ներդաշնակ ապրող մարդը:
Իր ամեն յուրօրինակ գործի վրա նկարիչը երեքից ինը ժամ է ծախսում: Ալպիական փափուկ ձյունը տանել չի կարող նույնիսկ ամենափոքր սխալը: Հազվադեպ Բեքը բահ է օգտագործում՝ մաթեմատիկական ճշգրտության հասնելու համար: Այդ նկարները փոխում են իրենց տեսքը՝ կախված դիտման անկյունից, բարձրությունից և լուսավորությունից:










































