Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համընդհանուր համաձայնագրի շուրջ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի սեպտեմբերի 1-ին՝ հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
Հուլիսի կեսերին Իրանը և «վեցյակը» բանակցությունների արդյունքում հաջողության չեն հասել ու պայմանավորվել են բանակցությունները շարունակել մինչև նոյեմբերի 24-ը:
«Սեպտեմբերի 1-ը նշանակվել է այս հավելյալ բանակցային գործընթացի առաջին բանակցությունների օր»,- չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիա Աֆհամը:
Նա հավելել է, որ հանդիպմանը նախորդելու են փորձագիտական մակարդակի խորհրդակցություններ:







































