Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ հերքել է, որ թիմի գերմանացի պաշտպան Մաց Հյումելսը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը:
Երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ պաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը պատրաստվում է 20 մլն եվրո առաջարկել դորտմունդյան ակումբին:
«Եթե Հյումելսը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», ես ավել կուտեմ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:









































