Գերմանացիների 53%-ը կողմ են Ռուսաստանի դեմ առևտրային պատժամիջոցների սահմանմանը մալայզիական Boeing-ի անկման պատճառով, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով հարցման արդյունքին, որն անցկացվել է հասարակական կարծիքի ուսումնասիրման YouGov միջազգային ինստիտուտի կողմից:
Ստացված տվյալների համաձայն՝ հարցվածների մոտ 53%-ը հավանություն են տալիս Գերմանիայի և մյուս եվրոպական երկրների՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին:
Հարցվածների մոտ 26%-ը դեմ են նման միջոցառումներին: Ընդ որում՝ ռուսների բանկային հաշիվները պատրաստ են «սառեցնել» հարցման մասնակիցների 53% -ը, իսկ 30%-ը հավանություն չեն տվել նման քայլին:
Հետազոտությանը մասնակցել է 1070 չափահաս գերմանացի և 1634 բրիտանացի: Հարցումն անցկացվել է հուլիսի 20-22-ը:








































