Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է El Confidential-ը:
Նշվում է, որ «զինագործներ»-ը պայմանագիր են առաջարկել 33-ամյա դարպասապահին: Կասիլյասին «Արսենալ»-ի կազմում ցանկանում է տեսնել հատկապես գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Լոնդոնյան ակումբը Կասիլյասին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ 9 մլն եվրո տարեկան աշխատավարձով:








































