Հունաստանի հարկային ծառայությունն ինտերնետ-աճուրդում 1500 վիլլա կվաճառի զբոսաշրջային հանգստավայրերում, ինչպես՝ Սանտորինիում, Հռոդոսում, Կոսում, Պորտո Հելիում, Փարոսում, Միկոնոսում, քանի որ դրանց տերերը չեն կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, հայտնում է BalkanEU-ն:
Աճուրդի համար կօգտագործվի հարթակը, որը մշակվել է Հունաստանի Հանրապետության Զարգացման հիմնադրամի (HRADF) համար, որպեսզի վաճառվի պետական անշարժ գոյքը, հայտնում է Prian.ru-ն:
Ֆինանսների նախարարությունում կարծում են, որ ունեցվածքը կհետաքրքրի արտասահմանցի գնորդներին: Վաճառքի է հանվում առաջին դասի անշարժ գույք, ոչ թե սովորական բնակարաններ և տներ, որոնք զգալիորեն էժանացել են:







































