Ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյեն հաջորդ մրցաշրջանից հանդես կգա կատալոնական «Բարսելոնա»-ում:
«Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 4 տարվա պայմանագիր: «Վալենսիա»-ն պաշտպանի տրանսֆերի դիմաց ստացել է 20 մլն եվրո: Ըստ նոր պայմանագրի՝ հրաժարագինը կկազմի 50 մլն եվրո:
30-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիա»-ում հանդես է գալիս 2009 թվականից: Մատյեն խաղացել է նաև «Սոշո»-ում և «Թուլուզ»-ում: Ֆրանսիայի հավաքականում ֆուտբոլիստն անցկացրել է 1 հանդիպում:











































