«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում «Շախտյոր»-ի դեմ կայանալիք հանդիպման նախօրեին հայտարարել է , որ իր թիմը Դոնեցկում պայքարելու է հաղթանակի համար:
«Ցանկանում ենք դառնալ խմբի հաղթող, բայց ես վստահ եմ, որ իր առջև նման նպատակ է դրել նաև «Շախտյոր»-ը: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ Դոնեցկում մենք ոչ-ոքի կխաղանք: Չեմ կասկածում, որ «Շախտյոր»-ի խաղացողները մտածում են միայն հաղթանակի մասին»,- հայտարարել է Պիրլոն:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կոչ է արել «Շախտյոր»-ի խաղացողներին իրենց լավագույն խաղը ցուցադրել «Յուվենթուս»-ի դեմ խաղում:









































