ՀԱՀ-ի Ներքին գործերի նախարարի եղբորը թալանել են Յոհաննեսբուրգում՝ սեփական տան մոտ: 2 զինված հանցագործ հետևել են նախարարի եղբորն ու նրա ընկերոջն օդակայանից մինչև տուն և ատրճանակով սպառնալով՝ վերցրել բոլոր թանկարժեք իրերը:
Սկզբնական շրջանում գործով ձերբակալված 2 անձինք այժմ ազատ են արձակվել հանցագործության մեջ ներգրավվածությունն ապացուցող փաստերի բացակայության պատճառով:










































