Բրիտանական Sunday Times-ը հրապարակել է Իրանի և Իսրայելի ռազմական բախման հնարավոր սցենարը:
Իրանի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռ արձակելու փորձի ժամանակ ՑԱԽԱԼ-ը, ամենայն հավանականությամբ, հարված կհասցնի հրթիռային սարքավորումներին:
Իսրայելի նկատմամբ հրաձգության դադարեցման հիմնական օղակը կդառնա հսկայական ամերիկյան ռադար X-Band-ը, որը տեղակայված է Նեթամի ավիաբազայում: Ռադարը ընդունակ է անցնել մինչև 1300կմ տարածք: Դա Իսրայելին արձագանքելու հնարավորություն է տալիս:
ՑԱԽԱԼ-ում աղբյուրը հայտարարել է Sunday Times-ի թղթակցին՝ «Մենք կփորձենք ոչնչացնել հրթիռները հենց այն ժամանակ, երբ դրանց շարժիչները աշխատանքի գցվեն»:
Հրթիռները կկիրառվեն հսկայական անօդաչու Heron սարքավորումների կողմից, որոնք տեղակայված են Ադրբեջանի բազաներում: Դրանք հագեցած են ամերիկյան Hellfire հրթիռներով: Այն կարող է օդում մնալ 70 ժամ շարունակ: Դա նշանակում է, որ Իսրայելը կարող է ոչնչացնել Իրանի ՀՀՊ համակարգերը, ինչպես նաև շարքից հանել նրա ռադարները:











































