Forbes ամսագիրը հրապարակել է 2012-ին ամենաբարձր վարձատրված կատարողների վարկանշային աղյուսակը: Այս տարվա ամենահարուստ երաժիշտ է ճանաչվել ամերիկացի ռեփեր Dr. Dre-ն, որի եկամուտները կազմել են 110 մլն եվրո: Ալբոմներից և համերգներից բացի` նրան եկամուտ է բերում ականաջակալներւի Beats by Dr. Dre բրենդը:
Ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է Pink Floyd լեգենդար խմբի հիմնադիրներից մեկը` բրիտանացի Ռոջեր Ուոթերսը: Նրա եկամուտն այս տարի կազմել է 88 մլն դոլար: Երաժիշտը շարունակում է հարստանալ շնորհիվ The Wall Live համաշխարհային շրջագայության: Միայն տարվա առաջին կեսին նրա 63 համերգների տոմսերի վաճառքից ստացված գումարը կազմել է 158 մլն դոլար:
Երրորդ տեղում Էլթոն Ջոնն է: Բրիտանացի կատարողը ընթացիկ ժամակահատվածում ավելի քան 100 համերգ է ունեցել և 80 մլն դոլար վաստակել: Իսկ նրա երգերով «Գնոմեո և Ջուլիետ» մուլտֆիլմը վարձույթում 200 մլն դոլար է բերել: Բացի դրանից` շուտով կթողարկվի նրա 30-րդ ալբոմը:
Չորրորդ հորիզոնականում U2 խումբն է՝ 78 մլն դոլար եկամտով:
5-րդ տեղը բաժին է հասել Take That խմբին, որը շրջագայությունից 69 մլն դոլար է աշխատել:
6-րդ հորիզոնականում Նյու Ջերսիի Bon Jovi ռոք խումբն է՝ 60 մլն դոլարով:
58 մլն դոլար եկամտով 7-րդ տեղում Բրիթնի Սփիրսն է, որը եկամուտ է ստանում նաև գովազդից և Elizabeth Arden օծանելիքի շարքից: Երգչուհու վերջին՝ Femme Fatale ալբոմը պլատինային է դարձել ԱՄՆ-ում:
8-րդ և 9-րդ տեղը բաժին է հասել Փոլ Մաքքարթնիին և Թեյլոր Սվիֆթին: Նրանք կարողացել են 2012-ին 57-ական միլիոն դոլար վաստակել:
Վարկանիշի 10-րդ տեղում 18-ամյա Ջասթին Բիբերն է: Նա դարձել է աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցուցակի ամենաերիտասարդը՝ շնորհիվ իր երգերի և իր անունով ապրանքների վաճառքի, ինչպես նաև նոր ծրագրերում հաջող ներդրումների: Կատարողն անցնող տարում 55 մլն դոլար է աշխատել:
Ռիհաննան 53 մլն դոլարով 12-րդ, իսկ Լեդի Գագան 52 մլն դոլարով 13-րդ տեղում են:








































