Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը Facebook իր էջում գրել է, որ Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջև թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս:
Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաև տեսագրող-ձայնագրող սարքը և քիչ անց վերադարձվել: Այս միջադեպին մասին Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը հանդես կգա հավելյալ մեկնաբանությամբ:











































