Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը, որը այսօր պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ, թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ կապված «Ռեալ» տեղափոխության հետ.
«Վերջապե՛ս, երազանքս իրականություն դարձավ: Ուրախ եմ, որ աշխարհի ամենաուժեղ ակումբի մի մասն եմ կազմում»-, գրել է Խամեսը:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը այսօր՝ Հուլիսի 22-ին, պաշտոնապես դարձել է «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստը «Ռեալ»-ի հետ կկնքի 6 տարվա պայմանագիր և կկրի 10 համարի մարզաշապիկը: Տրանսֆերային այլ տեղեկություններ չեն հրապարակվում: