Monday, 15 06 2026
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը

Թիվ 1 և 35 ընտրատարածքներում ընթանում են ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ

Այսօր` դեկտեմբերի 2-ին, Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թ.35 ընտրատարածքներում ընթանում են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ:

Ժամը 8-ից թիվ 1 և 35 ընտրատարածքներում քվեարկության համար բացվել են թվով համապատասխանաբար 35 և 45 ընտրատեղամասեր:

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը և ինքնաառաջադրված, Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը:

Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության մանդատի հավակնորդներն են ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը և ինքնաառաջադրված ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են երեք տեղական հասարակական կազմակերպություններ: «Շահեն» ՀԿ-ն հայտավորել է 129, «Իրավակիրթ հասարակություն»-ը` 10, «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն»-ը` 4 դիտորդներ:

Նշենք, որ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումները կարող են ներկայացվել դեկտեմբերի 3-ին` ժամը 12-ից մինչև 18-ը:

Քվեարկության արդյունքները ԸԸՀ-ները կամփոփեն և ընտրությունների վերաբերյալ որոշումները կընդունեն մինչև դեկտեմբերի 7-ը:

Հիշեցնենք, որ թիվ 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները նշանակվել են համապատասխանաբար ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում