Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Հոլգեր Բատշտուբերը Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպմանը ծանր վնասվածք է ստացել:
Բժիշկներն ախտորոշել են ծնկաջլի պատռվածք: Այս պայմաններում, ցավոք, Բատշտուբերը չի կարողանա խաղալ կես տարի:
Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Բորուսիա» խաղն ավարտվեց 1:1 հաշվով:









































