«Ի պաշտպանություն բարերար Լևոն Հայրապետյանի» հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում կապ հաստատվեց Հայաստանից Մոսկվա մեկնած նրա իրավաբան ընկեր Արթուր Սաֆարյանի հետ:
Վերջինիս համոզմամբ՝ ՌԴ-ն օրենք է խախտել, քանի որ այնտեղ իրավունք չունեին առողջական նման վիճակում գտնվող մարդուն կալանավորել, մինչդեռ դատարանը դա հաշվի չի առել ու կալանավորել է:
«Պատվեր են կատարում՝ կա և՛ քաղաքական, և՛ տնտեսական ենթատեքստ՝ կապված «Բաշնևթ»-ի բաժնետոմսերի հետ: Ռուսական կողմը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ խփել՝ և՛ Ադրբեջանին հաճոյանալ, նաև բաժնետոմսերի խնդիրը լուծել»,-ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ գործարար, բարերար Վահագն Հովնանյանն էլ ժողովրդին կոչ արեց հավաքվել, գնալ ՌԴ դեսպանատան դիմաց ու բողոքել:








































