Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Կազիմիրովի հայտարարությանը պետք չէ մեծ նշանակություն տալ. Կայծ Մինասյան

Կազիմիրովի հայտարարությանը չպետք է մեծ նշանակություն տալ: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հայտարարությանը` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

«Վլադիմիր Կազիմիրովի հայտարարությունը ո՛չ մեծ հայտնություն է, ոչ էլ նորություն: Այո, Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, բայց հարց է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկարողանա՞ն արդյոք որևէ բան անել:

Եթե հայտարարեն, որ չեն կարողանում, ապա խնդիրը պետք է հանձնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այդ դեպքում ձևաչափն ամբողջովին կփոխվի: Երևի թե խորհուրդը կգա Հայաստան և նոր ուղիներ կփնտրի կամ իր լուրջ ազդեցությունը կունենա: Բայց չեմ կարծում, որ այդպես լինի, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը գիտեն` ինչ կկորցնեն, եթե խնդիրը հանձնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Ընդհանրապես, Կազիմիրովը` որպես դիվանագետ, ելնելով այն ամենից, ինչ մինչ այժմ կարդացել եմ նրա մասին, ինչպեսև նրա բոլոր հայտարարությունները, պետք է ասեմ, ավելի անհատական, ավելի զորավոր բաներ է հայտարարել: Չեմ կարծում, թե պետք է շեշտը դնել այսպիսի հայտարարությունների վրա, մանավանդ որ նորություն չէ: Ասել, թե նա ոչ սովորական ռուս դիվանագետ է` նույնպես սխալ ձևակերպում է:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը, ապա դա, բնականաբար, ձեռնտու է և՛ ադրբեջանցիներին, և՛ մանավանդ հայերին: Սակայն ադրբեջանցիները խոսքով ասում են, որ ուզում են Ղարաբաղյան հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ գործնականում այլ բան են անում»,- ասաց Կայծ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկա» միջազգային համաժողովում անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին, հայտարարել էր, թե ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղությանը «փափուկ» հարկադրելու կուրս որդեգրի: Նա նաև նշել էր, այս խնդիրը լուծելիս պետք է նախևառաջ շեշտադրել պատերազմի անթույլատրելիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում