Հովվաշունը «որդեգրել է» վագրի ձագերին, որոնցից հրաժարվել է նրանց մայրը: Այժմ վագրի ձագերը մեծանում են շան ձագերի հետ և միասին ապրում սովորական բնակարանում, հաղորդում է RIA Novosti-ն:
Բագիրա անվամբ վագրը նոյեմբերի կեսերին երեք ձագ էր ունեցել Սոչիի գազանանոցում, սակայն հրաժարվել էր կերակրել նրանց: Գազանանոցի աշխատակիցները սկսում են փնտրել ձագերին կերակրողի և ընտրում են շվեյցարական սպիտակ հովվաշանը, որը միանգամից ընդունում է վագրիկներին:
Վագրի երեք և շան ինը ձագերը միասին ապրում են բնակարանային պայմաններում: Այնուամենայնիվ, շան կաթը չի բավարարել վագրի ձագերին: Այդ պատճառով նրանց կերակրում են նաև այծի կաթով և հատուկ խառնուրդով: Երբ ձագերը մեծանան, նրանց կտեղափոխեն կրկես:











































