Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Ո՞վ կարող է սպասել Ծառուկյանին Բրյուսելում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի այլ պատգամավորների հետ միասին առաջիկայում կարող է մեկնել Բրյուսել: Սակայն չեն հայտնում, թե նա ինչ նպատակներով է մեկնում, ում հետ է մեկնում, ով կամ որ կառույցն է նրանց հրավիրել: Կամ միգուցե ոչ մեկն էլ չի հրավիրել, այլ պարզապես դա զուտ Ծառուկյանի կամ նրա և իր մի քանի պատգամավորների մասնավոր այցն է, որը հետո կարող է ներկայացվել, որպես եվրոպական կառույցների կողմից հրավիրված պաշտոնական այց, որն այդ քաղաքական ուժի կողմից օգտագործվի կարճատև PR անելու համար:

Հակառակ դեպքում, հավանաբար Բրյուսել գնալու լուրը շրջանառության մեջ դնելու հետ մեկտեղ, որոշակի տեղեկատվություն էլ կհրապարակեին, թե այդ այցն ինչ նպատակ ուներ կամ ինչ հանդիպումներ է նախատեսում: Մինչդեռ կուսակցությունից առայժմ խուսափում են մեկնաբանել, թե դա ինչ այց է, ով է հրավիրել, կամ միգուցե առանց հրավերքի է, ինչ հանդիպումներ է նախատեսում և այլն: Այնուամենայնիվ հետաքրքիր է հասկանալ, թե Գագիկ Ծառուկյանին ու իր պատվիրակությանն այնտեղ ովքեր կարող են սպասել կամ ընդունել:

Բրյուսելում են գտնվում Եվրամիության և այլ միջազգային կամ եվրոպական կառույցների գրասենյակները: Եվ ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ այլ երկրների պաշտոնյաներն ու քաղաքական ուժերի ղեկավարները պարբերաբար պաշտոնական այցեր են կատարում այդ կառույցներ: Հաճախ նման այցերն ունենում են շատ պարզ՝ խորհրդատվական կամ ճանաչողական բնույթ, որը եվրոպական կառույցները կազմակերպում են Հայաստանի նման երկրների քաղաքական գործիչների կամ լրագրողների հետ: Բացի այդ, եվրոպական կառույցներում, այդ թվում և` Եվրամիությունում ընդունված կարգ կա, որ հանդիպեն իրենց հետ որոշակի հարաբերությունների կամ ծրագրերի մեջ գտնվող երկրների ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմադիր ուժերի հետ: Արդյոք հնարավո՞ր է, որ Գ. Ծառուկյանին հրավիրեն որպես նման ուժի ղեկավար: Բայց եվրոպական այդ կառույցներում նույնպես շատ լավ գիտեն Գ. Ծառուկյանի ու «Բարգավաճ Հայաստանի» ողջ պատմությունը: Գիտեն, որ Ծառուկյանը մինչև մայիսյան խորհրդարանական ընտրությունները կոալիցիայի անդամ է եղել և իշխանական մյուս ուժերի հետ միասին բավականաչափ օգտվել է իշխանական կերակրատաշտից: Գիտեն, որ նա այժմ ընդդիմադիր ուժ չէ և խուսափում է որպես ընդդիմություն ներկայանալուց: Որ իր համար ընտրել է դասական քաղաքականության մեջ անհայտ «այլընտրանքային» կարգավիճակը, որից դեպի իշխանություն նույնիսկ մեկ քայլ էլ չի մնում: Որ նա գրեթե իշխանություն է, հատկապես, որ նրա կուսակցության անդամը կառավարությունում նախարարական պորտֆել է զբաղեցնում՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Կամ նույն ինքը Ծառուկյանը, պատգամավոր լինելուց զատ, զբաղեցնում է մեկ այլ բարձր պաշտոն` Օլիմպիական կոմիտեի նախագահն է: Եվրոպական կառույցներում շատ լավ գիտեն, որ Ծառուկյանը Հայաստանի ամենախոշոր մի քանի գործարարներից մեկն է, և թե ինչ ճանապարհով ու ինչ արտոնյալ պայմաններում է ձեռք բերել այդ ահռելի ունեցվածքը: Եվ որ անձամբ նրա ու նրա մերձավոր կամ կուսակից տարբեր անհատների անվան հետ կապված են տարբեր քրեական պատմություններ ու այդպես շարունակ: Այնպես որ, դժվար թե եվրոպական կառույցները նրան ու իր կուսակիցներին հրավիրեն որպես ընդդիմադիր ուժի կամ նախագահի հնարավոր թեկնածուի:

Այդպես էլ մնում է անհայտ, թե Ծառուկյանն ու իր պատվիրակությունն ի՞նչ գործ ունեն Բրյուսելում: Միգուցե որոշել են այնտեղ ինչ-որ բիզնես հիմնել կամ որևէ գործարան գնել: Կամ որոշել են Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու հետ կապված հանդիպումներ ունենալ: Չէ՞ որ անցած տարի ԵԺԿ-ն անդամակցության համար դիմած հայաստանյան 4 կուսակցություններից միայն ԲՀԿ-ին մերժեց իր շարքերն ընդունել: Բայց այդ դեպքում էլ հենց այս օրերին Հայաստանում է գտնվում ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը` իր պատվիրակության հետ, և հանդիպումներ է ունենում Հայաստանի քաղաքական ուժերի հետ: Այստեղ է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և այլոք: Գ. Ծառուկյանը եթե եվրոպական կառույցների հետ լուրջ հանդիպումներ ունենար, այստեղ էլ կարող էր որոշ հարցեր լուծել:

Այդպես էլ Հայաստանի քաղաքական մտքի համար հանելուկ մնաց, թե ինչ պետք է անի Ծառուկյանն ու իր պատվիրակությունը Բրյուսելում: Այս պարագայում հավանական է թվում այն տեսակետը, թե այդ այցի մասին նախատեղեկատվությունը զուտ PR նպատակներ հետապնդող ինչ-որ բան է, կամ նույնիսկ այց է, որի լրջությունը առավելագույնը կարող է այնքան լինել, որքան ԲՀԿ կազմակերպած քաղաքական կոնսուլտացիաներն էին: Թեև չի բացառվում, որ Եվրամիությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը՝ Գ. Ծառուկյանի նախկին կուսակիցը, ինչ-որ հանդիպում, այնուամենայնիվ, կարողանա հաջողացնել նրա համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում