Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երկուշաբթի օրը՝ հուլիսի 21-ին կոչ է արել Եվրոպային Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ մակարդակ կիրառել, հաղորդում է Reuters գործակալությունը: Այդ պատժամիջոցները կվերաբերեն ռուսական տնտեսության առանձին ոլորտներին, այդ թվում նաև էներգետիկային:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մի շարք ապացույցներ կան այն մասին, որ Ուկրաինայի արևելքում գտնվող աշխարհազորայիններին Ռուսաստանն է տրամադրել «Բուկ» տեսակի ԶՀԿ-ն: Այդ պատճառով էլ, նրա կարծիքով, Ռուսաստանը պետք է պատասխան տա դրա համար:
«Եվրոպական շուկաները, եվրոպական կապիտալը, եվրոպական գիտական ձեռքբերումներն ու տեխնոլոգիաները Ռուսաստանի համար պետք է հասանելի չլինեն, քանի դեռ նա Եվրոպային հարևան երկրում հակամարտություն է սերմանում»,- նշել է նա:
Նա կոչ է արել ԵՄ-ը դադարեցնել ՌԴ-ին պաշտպանողական արտադրանք մատակարարել և քննադատել է Ֆրանսիային Ռուսաստանին «Միստրալ» դասի ուղղաթիռներ վաճառելու համար՝ նշելով, որ Բրիտանիայի համար դա անընդունելի է:









































