Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «բացահայտ անուղղակի խտրականություն» է ճանաչել Շվեյցարիայում համասեռամոլների համար արյան դոնորության արգելումը։ Այդ կապակցությամբ, ինչպես ենթադրվում է, շվեյցարական իշխանություններին հարկ կլինի հանել այդ սահմանափակումը։ Սակայն տեղական մամուլը նշում է, որ Բերնը հազիվ թե լիովին կատարի Ստրասբուրգի որոշումը։
Ինչպես հաղորդում է շվեյցարական «Մեր թերթը», ՄԻԵԴ-ում որոշել են, որ Շվեյցարիայում արյան դոնորության արգելման մասին օրենքը խտրական բնույթ ունի, քանի որ բխում է այն բանից, որ յուրաքանչյուր հոմոսեքսուալիստ գտնվում է «մեծ ռիսկի գոտում»։
Ինչպես պարզաբանում է «Մեր թերթը», արգելքը Շվեյցարիայում կապված չէ բարոյաէթիկական պատկերացումների հետ։ Առողջապահության նախարարությունը նախընտրում է ապահովագրվել, որովհետև բժիշկները չեն կարող լիովին երախշխավորել ՁԻԱՀ-ի հայտնաբերումը յուրաքանչյուր դոնորի արյան մեջ։










































