Կոմիի մայրաքաղաք Սիկտիվկարի բնակիչները, որոնց էլեկտրակարդիոխթանիչ իմպլանտներ են պատվաստել, խանութներում իրենց իրավունքների խախտումների բողոքով դատախազություն են դիմել: Ինչպես հայտնում է վարչության մամլո ծառայությունը` բողոքողներն անհանգստացած են խանութների և դեղատների աշխատակիցների վարքով, որոնք հրաժարվում են անջատել «անվտանգության համակարգերի» մագնիսական շրջանակները, որպեսզի կարդիոխթանիչներով մարդիկ կարողանան ազատորեն շենք մտնել:
Դատախազության տվյալներով` բժիշկները պարզել են, որ էլեկտրամագնիսական դաշտը կարդիոխթանիչի վրա նույնիսկ փոքր ազդեցության դեպքում կարող է բացասաբար անդրադառնալ դրա աշխատանքի վրա: Հիվանդներին խորհուրդ է տրվում հեռու մնալ այդպիսի համակարգերից, փոխանցում է Interfax-ը:
Վարչությունը նշում է, որ հաշմանդամը, որին մերժել են խանութի կամ դեղատան ծառայությունները, իրավունք ունի դատական կարգով կազմակերպությանը քաղաքացիա-իրավական պատասխանատվության կանչել:









































