Ֆիննական Լապլանդիա գավառի Յուլյաս բնակավայրում որոշվել է հրաժարվել փողոցային լուսավորությունից, որպեսզի զբոսաշրջիկները և տեղի բնակիչները կարողանան հիանալ Հյուսիսափայլի երեկոներով:
Համաձայն նախաձեռնության` լուսավորությունը փողոցներում անջատվելու է ժամը 22:00-ից: Դրանից հետո թույլատրվում է միայն սրճարանների, խանութների և այլ հաստատությունների լուսավորությունը: Բացի այդ, փողոցներում լուսավորության ապահովմանը օգնում է վառ սպիտակ ձյունը:
Տեղացի բնակիչներից շատերը փոփոխությունները նույնիսկ չեն նկատել, բայց զբոսաշրջիկները հասցրել են նորամուծությունը գնահատել և հետևել Հյուսիսափայլին: Թե որքան երկար են փողոցային լույսերը անջատված մնալու՝ հայտնի չէ:











































