Բրիտանացի գիտնականները` ամբողջ աշխարհում իրենց համախոհների ուղեկցությամբ կժամանեն Ատլանտյան օվկիանոսում գտնվող Հրավային Ջորջիա կղզի՝ մասնակցելու առնետների ոչնչացման օպերացիային:
2013թ. փետրվարին 25 մարդ կուղարկվի կղզի, որը գտնվում է Ֆոլկլենդյան արշիպելագից 1500 մղոն հեռավորության վրա: Ինչպես հայտնում են նախագծի կազմակերպիչները, այնտեղ առնետներն այնքան են շատացել, որ սպառնում են բնության բնականոն հավասարակշռությանը:
Հարավային Ջորջիան ու նրան հարակից Հարավային Սանդվիչյան կղզիները առաջին անգամ հետազոտվել են 1775թ. բրիտանացի ծովագնաց Ջորջ Կուկի կողմից:
1982թ. Արգենտինան գրավել էր Ֆոլկլենդյան` Մալվինյան կղզիները, ինչպես անվանում են Արգենտինայում: Արդյունքում՝ բրիտանացիները կղզին հետ վերցրին արգենտինացիներից, ու ներկայում այն հանդիսանում է Միացյալ Թագավորության տարածքներից մեկը, որը հայտնի է որպես զբոսաշրջային վայր ու Անտարկտիդայի բրիտանացի ուսումնասիրողների բազա:
Օպերացիան խոստանում է դառնալ առնետների թունավորման ամենամեծ գործողությունը, գրում է Gazeta.ru-ն: Գիտնականները մտադիր են ավելի քան 300 քառ.կմ տարածքով կղզու տարածքի վրա օդից շաղ տալ 270 տոննա թունավոր խայծ:
Նախագծի արժեքը 7,8 մլն ֆունտ սթեռլինգ է: Այն ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից:









































