Իսպանական Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Տոնի Կրոսը նշել է, որ կցանկանար մնալ իր հարազատ ակումբում՝ «Բավարիա»-ում.
«Տեղափոխության մասին սկսեցի մտածել այն ժամանակ, երբ «Բավարիա»-ի հետ ձախողվեց պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը: Այդ ամենից հետո, որոշեցի քննարկել տրանսֆերային այլ առաջարկներ և ընտրեցի «Ռեալ Մադրիդ»-ը: Ես միշտ մյունխենյան ակումբը գերադասել եմ մյուսներից ու շատ կցանկանայի մնալ այնտեղ: Հենց այդ պատճառով է, որ այլ ակումբների հետ բանակցություններ չէի վարում:
Ես խաղացել եմ աշխարհի ամենահզոր ակումբներից մեկում: Նրա կազմում մասնակցել եմ ամենահեղինակավոր մրցաշարերին: Իսկ «Բավարիա»-ն, միշտ հոգացել է իմ պահանջները»-, ասել է Կրոսը:


































